Վնասվածքներ ստացած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում․ ՆԳ նախարարը տեսակցել է հրշեջ-փրկարարներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, վթարի հետևանքով վնասվածքներ ստացած ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներին։

Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով։ Բժիշկները վստահեցրել են, որ հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։

ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին անձնվեր ծառայության համար և մաղթել արագ ապաքինում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի ունեցել է դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի:

Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։
Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող:

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան