Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճար. ՆԳՆ թվայնացման գործընթաց

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության տարածքային հաշվառման քննական բաժիններում ցանկացած գործարք կատարելիս քաղաքացիները վճարումը կարող են կատարել տեղում՝ գործարքը կատարող աշխատակցի մոտ։ Հաշվառման քննական բաժիններում տեղադրված POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարում կատարելու արդյունքում խնայվում է և՛ քաղաքացու, և՛ գործարքը կատարող աշխատակցի ժամանակը, էապես նվազում է միջնորդավճարը։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է Երևանի և մարզերի հաշվառման քննական բաժիններում սպասարկվելիս վճարումը կատարել POS տերմինալներով՝ քարտային տարբերակով, հերթերից խուսափելու և հնարավորինս արագ սպասարկվելու նպատակով։

Related posts

Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել