Վլադիմիր Վարդևանյանը նշանակվել է ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն

Վլադիմիր Վարդևանյանը  նշանակվել է ՀԷՑ-ի  «Նաիրի»  մասնաճյուղի տնօրեն։
«Սիրելի ընկերներ,
Այսօրվանից ստանձնել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի «Նաիրի»  մասնաճյուղի  տնօրենի  պատասխանատու պաշտոնը։
Սա ինձ համար մեծ պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Որպես պետականությանն ու երկրին ծառայելու իմ սկզբունքի հետևողական կրող՝ այստեղ ևս նպատակ ունեմ աշխատելու բացառիկ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ և առաջադեմ մոտեցումներով։
Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ վստահության համար։
Շարունակում եմ ծառայել հայրենիքիս՝
հանուն կայուն զարգացման և հանրային բարեկեցության»,- գրել է նա։

 

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա