Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է

Դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է, հայտնել է Մետրոպոլիտ Իլարիոնը (Գրիգորի Ալֆեև) իր տելեգրամյան ալիքում։

«Խնդրում եմ աղոթեք Վլադիմիր Սպիվակովի առողջության համար։ Նա ենթադրաբար ինսուլտ է ունեցել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց», – ասվում է գրառման մեջ մեջ։

Ավելի վաղ Երաժշտության տան մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Սպիվակովի և Ալիսա Ֆրոյնդլիխի մասնակցությամբ հունիսի 21-ին նախատեսված համերգը չեղարկվել է։ «Նոր ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ», – պարզաբանել է մամուլի ծառայությունը։

Related posts

Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ՝ միգրացիոն համակարգում