Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Մոսկվայի դրամատիկական թատրոնի աշխատակազմին, դերասանի հարազատներին ու մտերիմներին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Խոր ցավով տեղեկացա Արմեն Բորիսի Ջիգարխանյանի՝ մեծ դերասանի, լուսավոր, շատ շնորհալի ու հմայիչ անձնավորության մահվան մասին: Դա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանում և այլ երկրներում միլիոնավոր մարդկանց, մեզ բոլորիս համար: Նրան անկեղծ սիրում էին իր մեծ տաղանդի, հոգու ջերմության, իր մասնագիտությանն ու հանդիսատեսին նվիրվելու համար: Հավերժ կպահենք վարպետի, իրապես ժողովրդական արտիստի՝ Արմեն Ջիգարխանյանի հիշատակը»,-ասված է ՌԴ նախագահի ցավակցական խոսքում:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն