Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության 30-ամյակի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայաստանի նախագահ և վարչապետ Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ:

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության լավ ավանդույթների վրա: Այդ հարաբերությունների հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին», – նշված է Պուտինի ուղերձում:

Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցություն է հաստատվել, կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում:

Related posts

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար