Վլադիմիր Պուտինը ձայների 87․68 տոկոսով առաջատար է. ՌԴ ԿԸՀ

ՌԴ նախագահի ընտրությունում Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 87,68 տոկոսը. այդ մասին են վկայում ՌԴ ԿԸՀ-ի արդյունքները` քվեաթերթիկների 30 տոկոսի մշակումից հետո:

Մյուս թեկնածուներից Նիկոլայ Խարիտոնովն ունի ձայների 3,95 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,81 տոկոսը, Լեոնիդ Սլուցկին՝ 3,01 տոկոսը։

Ընտրողների ընդհանուր մասնակցությունը Մոսկվայի ժամանակով 20.37-ի դրությամբ կազմել է 74.22 տոկոս:

Պուտինի արդյունքը, ըստ RIA Novosti-ի, ռեկորդային է ժամանակակից Ռուսաստանի պատմության համար:

2018-ին նա հավաքել էր ձայների 76,69 տոկոսը, 2012-ին՝ 63,6 տոկոսը: Դմիտրի Մեդվեդևը 2008 թվականին հաղթել էր 70,28 արդյունքով, իսկ 2004 և 2000 թվականներին Պուտինը հաղթանակել էր համապատասխանաբար 71,31 ու 52,9 տոկոս ձայներով:

Related posts

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար

ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները