Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում․ մասնակիցների թիվը հասնում է 7-ի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ծեծկռտուք է։

Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ին ժամը 00։20-ի սահմաններում Նոյակերտ գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում միմյանց հետ վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Ջանիկ Գ․-ն, 25-ամյա Ալբերտ Գ․-ն և 35-ամյա Գեղամ Մ․-ն, իսկ մյուս կողմից Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Պարույր Թ․-ն, վերջինիս որդի 18-ամյա Վարդան Թ․-ն, 30-ամյա Յուրիի Ս․-ն և 32-ամյա Արկադի Ս․-ն, որի ընթացքում Պարույր Թ․-ն, Վարդան Թ․-ն, Յուրիի Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ջանիկ Գ․-ին և Գեղամ Մ․-ին, իսկ Արկադի Ս․-ն մահակով հարվածներ է հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Related posts

40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորված

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը