Վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել եղբորը

Մայիսի 22-ին՝ ժամը 22․26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը:

15-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Related posts

Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ

Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան