Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա

Երկուշաբթի առավոտյան Վիլնյուսի օդանավակայանում վայրէջք կատարելիս DHL-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ հայտնել են Լիտվայի իշխանությունները։ Ինչպես հայտնում է Delfi-ն, ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա։ Խոշոր հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և DHL-ի երկու աշխատակից։ LRT հեռարձակող ընկերությունը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության հրշեջ վարչությանը, հայտնում է, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ «Երկուսին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց, մեկը մահացել է։ Նախնական տվյալներով՝ նրանք եղել են ինքնաթիռում»,- ասել է վարչության ներկայացուցիչ Սաուլիուս Ռաշևսկիսը։ Մահացածը օդաչուներից մեկն է։ Նրա գիտակցությունը տեղն է եղել, երբ փրկարարները հայտնաբերել են, սակայն մի քանի րոպե անց մահացել է։ Դատելով Flightradar24 ծառայության տվյալներից՝ խոսքը Boeing 737 բեռնատար ինքնաթիռի մասին է, որը թռչում էր Լայպցիգից։ Ինքնաթիռն արտադրվել էր 1993 թվականին և շահագործվում էր իսպանական Swiftair ավիաընկերության կողմից։ Հաղորդվում է, որ Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ շատ հետաքրքիր զրույց ունեցանք. Արայիկ Հարությունյան

Մեր շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող 8th Sharjah Masters 2025 միջազգային մրցաշարին

Որոտանի կիրճում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել