Վիետնամում ջրհեղեղը 55 մարդու կյանք է խլել, ևս 13-ն անհետ կորել է

Վիետնամում, այդ թվում՝ զբոսաշրջային Նյաչանգ քաղաքում, հորդառատ անձրևների հետևանքով ծանր իրավիճակ է: Վերջին օրերի սաստիկ տեղատարափ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ ու սողանքներ են առաջացրել։

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ավելի քան 50 հազար տուն հեղեղվել է, տասնյակ հազարավոր մարդիկ տեղավորվել են ապաստարաններում: Լրատվամիջոցների տվյալով՝ Վիետնամում ջրհեղեղը 55 մարդու կյանք է խլել, ևս 13-ն անհետ կորել է: Տարերքի առաջացրած տնտեսական վնասը կազմել է ավելի քան 340 մլն դոլար:

Երկրում հիմնական ավտոճանապարհներն ու երկաթուղային գծերն արգելափակված են, ուղևորների մի մասը մնում է արգելափակված տրանսպորտում:

Related posts

Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան

ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան

Պետության մեջ 2-րդ պետություն կամ կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են