Վիետնամի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում ասված է. «Վիետնամի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վիետնամը մշտապես կարևորել է Հայաստանի հետ ավանդական բարեկամությունը և ուրախ է տեսնել, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ շարունակում է զարգանալ և գրանցել նշանակալի արդյունքներ:

Ես ուրախ եմ տեսնելու, որ մեր երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը և բազմակողմանի համագործակցությունը շարունակվում են: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև սերտ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և բարօրության: Օգտվելով այս առիթից՝ ընդունեք, Ձերդ Գերազանցություն, հարգանքիս խորին հավաստիքը»:

Related posts

Կուսակրոնության քահանայության ուխտի խախտումը կուսակրոն հոգևորականին կարգալույծ անելու անառարկելի հրամայական է․ Նիկոլ Փաշինյան

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան