Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 07։29-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են Nissan, Opel և Fiat մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, Nissan և Opel մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

 

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին