Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15:59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․ ծնված 1995 թ.) բախվել է ճամփեզրյա բետոնե արգելապատնեշին և շրջված վիճակում հայտնվել հարակից դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Related posts

Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ