Վեց ամսով արգելվել է մի շարք ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ ՀՀ Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման նպատակով՝ վեց ամիս ժամկետով արգելվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2,1512 19 900 9 ծածկագրերին դասվող ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ) արտահանումը։
2023 թվականի նոյեմբերի 9-ի ՀՀ կառավարության N-1913-Ն որոշումը՝ https://e-gov.am/gov-decrees/item/41537/։

Related posts

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Ռուսաստանի նավթագազային բիզնեսից եկամուտները նվազել են ավելի քան մեկ երրորդով. Reuters

Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում. ՔԿ