Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան

Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը և միջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հարցին, թե արդյոք հանվե՞լ է Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրին հղումը:

«Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակո՞ւմ է հղում Անկախության հռչակագրին: Ո՛չ, և չպետք է պարունակեր, և այդտեղ Ալիևը կապ չունի, որքան էլ խոսեք այդ մասին, որքան էլ շահարկեք»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե նոր Սահմանադրության տեքստը պետք է 2026 թվականի մարտին հրապարակվեր, ինչո՞ւ դեռ չի հրապարակվել, Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց՝ քննարկումնների կարիք դեռ ունեն, այդ թվում՝ թիմի ներսում:

Ըստ Ջուլհակյանի՝ հենց զգան, որ Սահմանադրության ամբողջական տեքստն արժանի է, որ հանրությանը հրամցվի որպես պատրաստի նախագիծ, կհրամցվի, և կսկսվեն քննարկումներ, նաև կընդունվեն համապատախան առաջարկներ, այդ առաջարկների հիման վրա կկատարվեն փոփոխություններ, և այդ ժամանակ կհրապարակվի:

«Հրապարակման ժամկետ է նշվել մինչև տարվա վերջը, և մենք այդ ժամկետի մեջ կտեղավորվենք»,- հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը:

Related posts

Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին