Վերսկսվել են աճյունների որոնողական աշխատանքները. ԱՀ ԱԻՊԾ

Վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Նշենք, որ աշխատանքները դադարեցված էին մայիսի 4-ից:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են՝ հայտնում են ԱԻՊԾ-ից:

📌Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

Փրկարարական մեկ ջոկատով…

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Воскресенье, 23 мая 2021 г.

Related posts

Հաստատվել են 2026թ․ հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը

Ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրվել․ ՊՆ խոսնակ

Էմմա Պալյանը նոր պաշտոն ունի