Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

ԵԿՄ անդամները, քաղաքական գործիչներ և միության նախագահ Սասուն Միքայելյանն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն:

Այցի ժամանակ, անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կրակոցներին, Միքայելյանը նշել է, որ վերջին օրերին  տարբեր ուղղություններով կրակոցներ  լինում են:

«Չգիտեմ՝ իրենք դրանով ինչ են ուզում ասել։ Երկրապահները մեծ թվաքանակով տարբեր ուղղություններով կանգնած են։ Եթե ամեն մի հետևից խոսացողի ուշադրություն դարձնեմ, իմ գործը չեմ կարողանա անել։

ԵԿՄ-ն այսօր կանգնած է բանակի կողքին։ Այսօր այդ խոսացողները չգիտեն, թե արևը որտեղից է դուրս գալիս, որտեղից՝ մտնում, իսկ երկրապահը կանգնած է  իր տեղում։ Հետագայում ժողովուրդը կհասկանա, թե ինչ է արել ԵԿՄ-ն՝ պետական սահմանների պաշտպանության համար»,- նշել է Միքայլեյանը:

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը