Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», – ասաց Ասատրյանը:

 

Related posts

ՏԿԵ նախարարը՝ Երևանում և Գյումրիում փողոցների վերանորոգման մասին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը

Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. նախարար