Վերափոխել տնտեսության կառուցվածքը, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը. երկու կարևոր խնդիր տնտեսությունում

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին մասնակցել է «Capital Markets Armenia» կոնֆերանսին, որը նվիրված էր Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը։ Միջոցառմանը նախարարը ելույթով հանդես է եկել «Հայաստանի ֆոնդային շուկա․ ենթակառուցվածքն ու զարգացման հեռանկարները» քննարկմանը։
«Տնտեսության ոլորտում մենք թիրախավորել ենք երկու կարևոր խնդրի լուծում՝ վերափոխել տնտեսության կառուցվածքը, որպեսզի աճը հնարավոր լինի ապահովել ոչ թե սպառման, այլ ներդրումների միջոցով, ինչպես նաև քայլեր ձեռնարկել աշխատանքի արտադրողականության և Հայաստանում գործող ընկերությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- նշել է նախարարը։
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մակրոտնտեսական խնդիրներին, ներդրումային նոր հոսքերի ներգրավմանը, ֆոնդային շուկաների մասնակիցների և ենթակառուցվածքների համար ՏՏ լուծումներին, արժեթղթերի շուկայում ներդրումային գաղափարներին, կրիպտոնախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։

 

Related posts

Նոր զանգվածային հարված Կիևին, կան զոհեր. BBC

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Գյումրիում անցկացվեց երկօրյա ճամբար՝ 50 տարեկանից բարձր կանանց համար