Վեդու ջրամբարի շինարարությունը շարունակվում է, Կապսի ջրամբարինը կմեկնարկի շուտով. Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն անդրադարձավ ջրամբարաշինարարությանը՝ նշելով, որ այս պահին շարունակվում է Վեդու ջրամբարի շինարարությունը: Նրա խոսքով՝ կասեցված ֆինանսական բոլոր գործարքները շտկվել են, դրվել են ժամկետների մեջ, աշխատանքների իրականացումը պատշաճ շարունակվում է:

«Այս տարի մեկնարկում է Կապսի ջրամբարի շինարարությունը, որի ժամկետն ավարտվել էր, և նոյեմբերին վտանգ կար, որ KFW բանկն ընդհանրապես չի շարունակի ֆինանսավորումը: Հունվարին ես հեռախոսազրույց եմ ունեցել բանկի ղեկավարի հետ, և եկել ենք համաձայնության վարկի շարունակության մասին: Ունենալու ենք Ջրաձոր գյուղի տեղափոխում, նոր գյուղի և ջրամբարի կառուցում»,- նշեց նախարարը:

Related posts

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն

Իրանը գործի է դրել ավիացիան և ԱԹՍ-ները, նախատեսվում է բալիստիկ հրթիռների արձակում

Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո ավելի քան 10 միջազգային չվերթներ հարկադիր վայրէջք են կատարել Բաքվի օդանավակայանում