Վեդիում շինանյութի խանութի պահեստ է այրվել

Օգոստոսի 4-ին՝ ժամը 03:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի մոտակայքում այրվում է շինանյութի խանութ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութի պահեստային տարածքում (մոտ 300 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել՝ 07։24-ին:

Այրվել է շինանյութի խանութի պահեստային տարածքը։

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը