Վարչապետն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային, ով նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը:

Վարչապետը կարևորել է թվայնացման ոլորտում ՀՀ Կառավարության և Proud Engineers ընկերության միջև համագործակցությունը՝ նշելով, որ թվայնացման գործընթացը Հայաստանում համարվում է առաջնահերթություն: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել փորձի փոխանակումը, այդ թվում՝ գործընթացը սահուն և արդյունավետ իրականացնելու համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ պետական կառավարման համակարգի թվայնացումը նոր ազդակ կհաղորդի պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությանն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը:

Տաավի Կոտկան ներկայացրել է Proud Engineers-ի գործունեությունը և եվրոպական տարբեր երկրներում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու միջոցառումները: Միաժամանակ, նա անդրադարձել է թվայնացման սկզբունքներին, գործիքակազմերին և հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ:

Related posts

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն