Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիմային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիմային:

Վարչապետը կարևորել է Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման անցկացումը և վստահություն հայտնել, որ քննարկումները կլինեն արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դեպի ծով ելք չունեցող պետությունների համագործակցությունը և զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը: Այդ առումով, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությանն ուղիների վերաբացման հնարավորություններին և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:

Ռաբաբ Ֆաթիման նշել է, որ Երևանում անցկացվող «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով հանդիպումը հանդիսանում է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ՄԱԿ գլխավոր քարտուղարի անունից վարչապետ Փաշինյանին հրավիրել է Կիգալիում կայանալիք միջոցառմանը:

Related posts

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել է