Վարչապետն ընդունել է Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին՝ Մատի Ռայդմայի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է Էստոնիայի հետ համագործակցությունն ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական մակարդակներում և նշել, որ փոխադարձ այցերը նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը առկա խնդիրների լուծման գործում:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Related posts

17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 տոկոսը

Գյումրիում վաղ առավոտից նկատվել է ընտրողների ակտիվություն

Կաշառքի վերջը