Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստի» զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության և աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ ռազմավարական նպատակների իրականացմամբ ակնկալվում է ստեղծել արդիական լուծումներով փոստային ցանց, թվային լուծումներով փոստային ծառայություններ, ապահովել փոստային-ֆինանսական ծառայություններ և այլն:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են կարծիքներ հայեցակարգային հարցերի շուրջ:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել նախագծում նշված ռազմավարական նպատակների իրականացման ֆինանսական սխեմա, որի շուրջ առավել առարկայական կշարունակվեն «Հայփոստ»-ի զարգացմանն ուղղված քննարկումները:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ