Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումները 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են քննարկումները Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել նախորդ քննարկման արդյունքներով կատարված աշխատանքների մասին, անդրադարձել 2026 թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումներին, ինչպես նաև պետական մարմինների՝ ընթացիկ և կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այլն:

Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իրենց առաջարկություններով ու դիտարկումներով՝ նախատեսվող ծրագրերի իրականացման և ծախսերի նախատեսման վերաբերյալ:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ոլորտային քննարկումներ իրականացնել Ֆինանսների նախարարության հետ նախագիծն ավարտուն տեսքի բերելու համար:

Related posts

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին

Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ