Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել առաջին անգամ անցկացված «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:

Related posts

Քննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ մանրամասներ