Վարչապետը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը:

Քննարկվել են հիմնադրամի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2025 թվականի տարեկան բյուջեն:

Related posts

Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Գալյան

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա