Վարչապետը Հովհաննավանքում մասնակցում է պատարագի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում է՝ մասնակցելու Տեր Արամի մատուցած պատարագին:

Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից գրել է. «Հովհաննավանքում պատարագ՝ Տեր Արամի մատուցմամբ»:

Պատարագին մասնակցում են գործադիր և օրենսդիր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր՝ կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած պատարագին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Ավելի ուշ նա գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ բոլորին կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է