Վարչապետը հաստատել է Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին որոշում է ստորագրել և հաստատել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը։
Արտաքին գործերի նախարարի տեղակալը նշանակվել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետը՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետը` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ։

Related posts

Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel Awards

Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրյա 30-ից ավելի քաղաքացիներ թրաֆիքինգի են ենթարկվել․ կա կալանավորված