Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև համագործակցությունը և ընդգծել կուսակցության ներգրավվածությունը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՍԴՀԿ դերը Սփյուռքի համայնքներում և այս առումով կարևորել նման հանդիպումների միջոցով մեր հայրենակիցներին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը:

Համբիկ Սարաֆյանը ՍԴՀԿ աջակցությունն է հայտնել Կառավարությանը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:

Զրուցակիցները քննարկել են առկա խնդիրների լուծմանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցեր:

Related posts

Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունից․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնել․ ժամանակացույց