Վարչապետը՝ 44-օրյա պատերազմում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Էրդողանի հայտարարության մասին

44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ տեղերում մեր զինվորականները, հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկջոկատայիններ, բարձրաստիճան սպաներ։ Եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմին նախորդեցին Ադրբեջանի և Թուրքիայի միջև լայնածավալ զորավարժությունները, և պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը եղել են օդում և սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Անկարան մասնակցություն է ունեցել ԼՂ-ի դեմ 44-օրյա պատերազմին։

«Ես չեմ ուզում շեշտադրել կամ անդրադառնալ մեզ համար շատ ծանր դրվագներին և ժամանակաշրջանին մանավանդ այս պայմաններում, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, որոշակի դրական դինամիկա է նկատվում իր բոլոր խնդիրներով»,- նշեց վարչապետը։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ