Վարդավառի տոնին առնչվող միջոցառումները կկազմակերպվեն Վարդանանց հրապարակում. Գյումրու քաղաքապետարան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրին կանգնել էր Վարդավառը տոնել-չտոնելու խնդրի առաջ՝ վերահրապարակելով ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում մասնավորապես վերջինս հայտարարել է, թե հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդի բանտարկությունը՝ համարում են, որ քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց վերջինիս ներկայության տոնելը անպատեհ է:

Քաղաքապետարանը նոր հրապարակմամբ տեղեկացրել է հետևյալը.

«Գյումրու քաղաքապետարանը` հարգելով Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի առաջարկությունը, որը պայմանավորված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի կալանավորման հանգամանքով, այս տարի վարդավառը տոնել համեստ ձևաչափով, միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ Վարդավառին նվիրված միջոցառումները կկայանան Վարդանանց հրապարակում։

Տոնն այս տարի ևս կպահպանի իր հոգևոր և ազգային խորհուրդը՝ չնայած կազմակերպվող միջոցառումները լինելու են ոչ մեծ շուքով։

Վարդավառի միջոցառումները կմեկնարկեն հուշարձանների լվացման արարողությամբ՝ որպես մաքրության, հարգանքի և նորոգման խորհրդանիշ։

Հաշվի առնելով մեր քաղաքի բնակչության սպասումները՝ կկազմակերպվեն մի շարք ժամանցային ծրագրեր, կկատարվի ջրօրհնեքի արարողություն՝ նվիրված Տիրոջ պայծառակերպությանը։ Ջրցան մեքենաները կապահովեն ջրի մատակարարում, որպեսզի մասնակիցները լիարժեք ներգրավվեն ջրախաղերին։

Այդ օրը Վարդանանց հրապարակում և հարակից տարածքներում ամբողջ օրվա ընթացքում կգործեն շատրվանները»։

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից