Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ինչպես  Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին՝ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվել են քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեն դեպքին առնչվող ձայնագրություններ է հրապարակել:

Քննչական կոմիտեից «Լուրեր»-ին հայտնել են, որ տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Related posts

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին