Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով. Նիկոլ Փաշինյան

Ափսոս ֆորմատով նախատեսված չէ, որ վարչապետը կարող է պատգամավորին պատասխանել Youtube-ի լինքով: Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Էմմա Պալյանի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ հարցին:

«Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով: Իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ, իմ միտքն ինչպե՞ս կարող է օգտագործվել ուրիշի դեմ»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով, նրա պաշտոնավարումը կասեցվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալումից հետո կալանքի միջնորդություն էր ներկայացվել:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Related posts

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ, կա երեք զոհ, հինգ վիրավոր

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ