Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հանդես եկան գերծանր քաշային ծանրորդները (+109 կգ), այդ թվում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նվաճեց վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն, որն այս անգամ համեմատաբար համեստ արդյունք ցույց տվեց երկամարտում՝ 466 կգ (215+251):

Մրցանակային երկրորդ տեղը 462 կգ (212+250) արդյունքվ զբաղեցրեց Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը, որն այժմ ներկայացնում է Բահրեյնի Թագավորությունը:

Վարազդատ Լալայանը ընդամենը մեկ կիլոգրամով հետ մնաց իր նախկին թիմակցից և երկամարտի 461 կգ (215+246) արդյունքով գրավեց մրցանակային 3-րդ տեղը: Պոկում վարժությունում նա արժանացավ նաև արծաթե մեդալի:

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն առաջին անգամ էր հանդես գալիս այս քաշային կարգում, երկամարտի 425 կգ (190+235) արդյունքով զբաղեցրեց 8-րդ տեղը։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին