Վաշինգտոնը փաստացի դարձել է Ուկրաինայում հակամարտության կողմ. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ն կորցրել է իրականության հետ կապը և դարձել Ուկրաինայում հակամարտության կողմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է kommersant.ru-ն։

«Վաշինգտոնը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան է կորցրել իրականության հետ կապը՝ փաստացի դառնալով հակամարտության կողմ։ Դրա վկայությունն է վերջերս ԱՄՆ Կոնգրեսում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունը Կիևի ռեժիմին գրեթե 12 միլիարդ դոլարի չափով օգնության նոր փաթեթ տրամադրելու վերաբերյալ»,- ճեպազրույցում ասել է Զախարովան:

Սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ամերիկյան կողմը դե ֆակտո «մտնում է» ուկրաինական հակամարտության մեջ, ինչը շատ վտանգավոր է։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեմ չէ Ուկրաինայի կողմից ռուսական բանակի կողմից օկուպացված տարածքներում ամերիկյան զենքի կիրառմանը, այդ թվում՝ այն տարածքներում, որոնք ՌԴ-ն պատրաստվում է անեքսիայի ենթարկել հանրաքվեների արդյունքում։

Related posts

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Մայրաքաղաքում և մարզերում ակցիաները շարունակվել են

Սյունիքի մարզում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի