Վաշինգտոնը հայտարարել է, որ պատերազմը կարող է տևել ևս 4-6 շաբաթ

Վաշինգտոնը հայտարարել է, որ պատերազմը կարող է տևել ևս 4-6 շաբաթ: Սպիտակ տունը նաև մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Իրանը պետք է հանձնվի:

«Նախագահը՝ որպես ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ինքը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և երբ «Էպիկական ցասում» գործողության նպատակները կարող են լիովին իրականացված համարվել։ Իրանական կողմի հարվածների ինտենսիվությունն էլ նվազել է 90 տոկոսով»,- նշել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը:

Ինչ վերաբերում է լուրերին, որ Ռուսաստանն աջակցություն է տրամադրում Իրանին՝ Լևիթը նշել է, որ դա չի ազդի ամերիկյան գործողությունների վրա:

Դոնալդ Թրամփն էլ տեղեկացրել է, որ հանդիպել է ամերիկյան պաշտպանական արդյունաբերության խոշոր ընկերությունների հետ, համաձայնություն է ձեռք բերվել քառապատկել «բացառիկ դասի» ռազմատեխնիկայի արտադրությունը:

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ