Վանաձոր քաղաքում շինություն է այրվել

Հունվարի 4-ին՝ ժամը 13:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում այրվում է շինություն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։01-ին, մարվել՝ 14։25-ին։

Այրվել են շինության (մոտ 370 քմ) առաստաղի մոտ 90 քմ հատվածը, տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 70 քմ հատվածը և կենցաղային իրեր։

Related posts

Ակնկալել անթերի աշխատանք` հնարավոր չէ. Դավիթ Խուդաթյան

ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին