Վաղը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի կունենա

Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կգումարի, այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

«Հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ  Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը,   ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  «2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,– ասվում է ԱԺ խորհրդի որոշման մեջ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան