Վահան Քերոբյանն այցելել է Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմա:
«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ընկերության ներդրումային նախագծերի ղեկավար Ավետիք Գևորգյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է անասնապահական համալիրի տարածքում, ծանոթացել բոլոր ենթակառուցվածքների ընթացիկ շինարարական և արդեն մեկնարկած մոնտաժային աշխատանքներին, կիրառվող գյուղտեխնիկային ու գյուղգործիքներին, քննարկել ֆերմայի գործունեությանը վերաբերող հարցեր։
Ֆերման այս պահին շինարարական ակտիվ փուլում է և շահագործման է հանձնվելու տարեվերջին։
Խոշոր և գերժամանակակից անասնապահական այս համալիրը կառուցվում է ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ներդրումային ծրագրի շրջանակում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումը։

Related posts

Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Գալյան

Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա