Վահան Քերոբյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

«Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձել ենք 2020 թ․ Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, քննարկել ենք Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները»,- գրել է Քերոբյանը։

Երեկ հանդիպել եմ ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել ենք…

Опубликовано Vahan Kerobyan/Վահան Քերոբյան Понедельник, 5 июля 2021 г.

Related posts

Ձերբակալվել է ՀԷՑ-ի ևս 2 աշխատակից

Չնախատեսված կարճատև հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր. ՔԿԾ