Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Վրաստան Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք՝ 93 տարեկանում Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, որը Վրաստանի եկեղեցու առաջնորդն էր 1977 թվականից։

Նա մահացել է պատրիարքական գահ բարձրանալուց 49 տարի անց․ նա Վրաստանի եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։

Վրաց ուղղափառ եկեղեցին մինչև նոր առաջնորդի ընտրությունը կղեկավարի պատրիարքական գահի տեղապահը՝ միտրոպոլիտ Շիո Մուջիրին։

Related posts

ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. Փաշինյան

Կոռեկտության սահմանների մեջ Ձեզ պահեք. բանավեճ ԱԺ-ում