Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրեր:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հեղեղումներից տուժած բնակավայրերում և ծանոթացել իրականացվող վերականգնողական աշխատանքներին:

Նախագահը զրուցել է բնակիչների և հեղեղումներից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին:

Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը, որը հնարավորություն է տվել վերականգնել կապը 6 բնակավայրի հետ:

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին