Վահագն Խաչատուրյանը Հայաստանի ազգային գրադարան է այցելել

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գրիք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային գրադարան։

Նախագահը շրջել է գրադարանի բաժիններով, ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին և գրադարանի տեխնիկական վերազինումներին։

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է գրադարանի թվայնացվող և անձեռնմխելի ֆոնդերին, գրքերի պահպանման պայմաններին և առկա խնդիրներին։

Գիրք նվիրելու օրվա առիթով Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ 15 մարզային, 10 համայնքային գրադարանների և Ազգային գրադարանին նվիրաբերվել են նորահրատ գրականության նմուշներ ֆոնդերի հարստացման և թարմացման նպատակով»:

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է