Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վիրավորելուց հետո: Նա այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Էրդողանը կրկին վիրավորեց Ֆրանսիայի նախագահին: Ես խնդրում եմ նոր ուժեղ միջոցներ ձեռնարկել՝ մեր դեսպանի հետկանչ, Թուրքիային ՆԱՏՕ-ից հանում, ԵՄ մուտքի համար բոլոր բանակցությունների ավարտ, տնտեսական պատժամիջոցներ»,-նշել է նա:

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը