Վազգեն Թևանյանը՝ աշխարհի գավաթակիր

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է հաղթող։

Հայ ըմբիշը եզրափակչում գոտեմարտել է Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսուկաևի հետ ու հաղթանակի հասել 9։1 հաշվով՝ նվաճելով մեր ընտրանու առաջին ու միակ ոսկե մեդան այս մրցաշարի շրջանակում։

Մեկնարկային 1/16 որակավորման փուլում Թևանյանը 6:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին, 1/8 եզրափակչում՝ 51 վայրկյանում 11:0 հաշվով պարտության էր մատնել Բահրեյնի ներկայացուցիչ Հաջի Մուհամեդ Ալիին:

Քառորդ եզրափակչում 10:0 հաշվով  ժամանակից շուտ հաղթել էր 2020 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռումինիայի ներկայացուցիչ Նիկոյալ Օխլոպկովին: Կիսաեզրափակչում 7:2 հաշվով առավելության հասել Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ:

Related posts

Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Ինչպես է մարվել ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհը, ինչ վիճակում են ծխահարված փրկարարները․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ Պետրոսյան