Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Սև ծովը չպետք է օգտագործվի որպես հաշվեհարդարի ասպարեզ: Դա ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Ուկրաինային օգուտ չի բերի։ Բոլորին անհրաժեշտ է անվտանգ նավարկություն Սև ծովում, և դա պետք է ապահովել: Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ արձագանքելով Օդեսայում թուրքական նավի գնդակոծմանը:

Կիևից հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզին, ինչի հետևանքով վնասվել է Չեռնոմորսկի նավահանգստում գտնվող քաղաքացիական նավերից մեկը: Հաղորդվում է, որ նավը պատկանել է թուրքական ընկերության: Տեղեկություններ կան տուժածների մասին: Վոլոդիմիր Զելենսկին մեղադրել է Մոսկվային՝ հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացները խափանելու համար:

Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը լուրջ վտանգ է ներկայացնում Սև ծովում նավագնացության անվտանգության համար։ Անկարան կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Նոյեմբերի վերջից ի վեր ուկրաինական կողմն էլ Սև ծովում թիրախավորել է Ռուսաստանի ստվերային նավատորմի երեք տանկեր։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարող է Ուկրաինան կտրել ծովից։

Related posts

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում