«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները դիտաշտարակներում ծառայություն իրականացնելիս ահազանգել են այն մասին, որ բնակելի տարածքի արգելագոտուն հարող տարածքում նկատել են կասկածելի շարժ։

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ ահազանգից անմիջապես հետո հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ժամանել են նշված տարածք։ Իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որին ամրացված է եղել լուսարձակող կրակայրիչ։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ